Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացնում է․
«Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։
Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,-հայտնում է Դանիելյանը: