«Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

«Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ։ Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան։ Ընդ որում, այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները։ Եվ այնտեղ որոշակի ճնաժամային իրավիճակ ունենք մենք»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե տարածքից գերեվարված զինծառայողների մասին տեղեկությունը ճի՞շտ է, նա պատասխանել է․ «Այո, այս տեղեկատվությունը կա։ Բայց էլի ուզում եմ ասել, որ սա նույն իրադարձության շրջանակում է։ Այսինքն՝ դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են,  այլ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են»։