ԼՀԿ-ի պատգամավորները շրջել են Սյունիքում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-19-ը եղել են Սյունիքի մարզի ամենաթեժ կետերում՝ տեղում ծանոթանալու առկա իրավիճակին։ Այդ մասին տեղեկացնում է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորները Գորիսում Կապանում, Խնձորեսկում և Ներքին Խնձորեսկում հանդիպել են, ինչպես քաղաքացիների և իրենց համայնքների սահմանները պաշտպանող կամավորական ուժերի, այնպես էլ Գորիսի և Կապանի համայնքապետերի հետ, ովքեր էլ մանրամասն տեղեկություն են տվել ընթացող սահմանազատման պրոցեսների, սահմանային պահպանության իրավիճակի և դրանցով պայմանավորված խնդիրների վերաբերյալ։

Նշվում է, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է այցերը պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած բնակավայրեր։