Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները՝ որպես հանձնաժողվի նախագահ, դադարեցվեցին

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցվեցին՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Փակ գաղտնի քվեարկությամբ Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 4 պատգամավոր: