Ասկերանի շրջանի մի քանի համայնքներում տեղի կունենան զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ․ Ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: 

«Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում: 

Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- նշվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: