Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը: Կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ վիրավորների ապաքինման ընթացքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին […]

Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը: Կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ վիրավորների ապաքինման ընթացքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: 
Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին: