Թուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի Գանջա (Գանձակ), Լենքորան և Գաբալա քաղաքներում։ Այս մասին հաղորդում է Անկարայում Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի (RUSEN) թվիթերյան միկրոբլոգի էջը։
Նշենք, որ աղբյուրը չի հաստատում տեղեկությունը, սակայն ընդգծում է, որ պնդում կա, որ Թուրքիան ռազմաբազաներ կբացի Ադրբեջանի վերոհիշյալ շրջաններում։
Թուրք օգտատերերը այդ գրառման տակ մեծ ոգևորություն են ցուցաբերել, որոշներն էլ մտահոգություն են հայտնել, թե ինչու այդ ռազմաբազաներից որևէ մեկը չի տեղեկայվելու Ղարաբաղում։
Մի օգտատեր էլ գրել է, որ Հայաստանի, Իրանի և Դաղստանի հետ սահմանային հատվածներում այդ ռազմաբազաների հիմնումը կարևոր է Ադրբեջանի անվտանգության համար։
Աղբյուր` Ermenihaber.am