Արցախը Հայաստանից տարանջատող ռոումինգ համակարգը ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին

Արցախը Հայաստանից տարանջատող ռոումինգ համակարգը ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին
Արցախը Հայաստանից տարանջատող ռոումինգ համակարգը ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Արցախը Հայաստանից տարանջատող ռոումինգ համակարգի վերացման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ:

Նախախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծման միակ տարբերակը միավորման հանրաքվեի միջոցով Արցախի դե յուրե վերամիացումն է Հայաստանի Հանրապետությանը:

Այս առումով միանգամայն անընդունելի է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատող ռոումինգ համակարգը, որի առկայությունն ըստ էության ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, ինչպես նաև ծառայում է մեր ժողովրդին կեղեքելու միջոցով օտար ընկերությունների հարստացման նպատակին:

Ուստի Նախախորհրդարանի քարտուղարությունը ողջունում է Արցախի տարածքում տարիներ շարունակ գործող ռոումինգ համակարգը բոյկոտելու վերաբերյալ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կազմակերպած ակցիան և բոլորին կոչ է անում միանալ դրան:

http://www.youtube.com/watch?v=dwv56iuH4wQ