Խոշոր վթար Գորիս-Տեղ ավտոճանապարհին․ կա երկու զոհ և տուժած

Հունվարի 23-ին, ժամը 18:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը և ուղևոր Շ․ Դ․-ն (ծնված 1966 թ․) տեղում մահացել են։

Փրկարարներն ուղևոր Ա․ Վ․-ին (ծնված 2005 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: