Մեքենան գլորվել է ձորը. 2 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 74-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 28-ամյա վարորդ Գարիկ Վանեսյանը և 49-ամյա ուղևոր Շուշանիկ Դավթյանը մահացել են, իսկ 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։