Պարզեցվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրերը

Կառավարությունը հաստատել է էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը, ինչը կհեշտացնի էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը՝ մինչև էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը։ Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից: