«Դասավանդիր, Հայաստանը» առաջիկայում Տավուշի մարզպետարանի հետ կմեկնարկի համատեղ նախագծեր, որոնք ուղղված կլինեն կրթության ոլորտում նոր բարեփոխումներին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Դասավանդիր, Հայաստանը» հիմնադրամի ներկայացուցիչներին: «Դասավանդիր, Հայաստանը» շարունակում է նորարարական կրթական ծրագրեր իրականացնել Տավուշի մարզում՝ համագործակցելով մարզի հանրակրթական դպրոցների հետ: 

Ըստ մարզպետարանմի, կրթությունը շարունակում է լինել մարզի առաջնային կարևորության ոլորտներից: Նորարարական մտքերն ու գաղափարները կրթության ոլորտում մարզպետ Հայկ Չոբանյանը համարում է կարևորագույն նախապայման՝ ոլորտի զարգացման և առաջընթացի համար:
 «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ Տավուշի մարզպետարանի համագործակցությունն արդեն առիթ է դարձել մարզում բազմաթիվ ծրագրերի իրականացման: Առաջիկայում Տավուշում կմեկնարկեն համատեղ նախագծեր, որոնք ուղղված կլինեն կրթության ոլորտում նոր բարեփոխումներին: