Դիլիջանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ փետրվարի 3-ի ժամը 20.00-ից փետրվարի 4-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում մտել են իր տուն և գողացել նոթբուքներ, էլեկտրական թեյնիկ ու ֆոտոխցիկ։ Տուժողին պատճառվել էր շուրջ 1.000.000 դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Դիլիջանի ոստիկանության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 21-ամյա մի երիտասարդ և տվել խոստովանական բացատրություն: Նա ոստիկաններին է ներկայացրել գողոնը։

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։