Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես հարաբերությունները Հայաստանի հետ ու ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:
Էրդողանն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ հարաբերություններում ու տարածաշրջանային հարցերում համատեղ հանդես գալու պատրաստակամությունը: