ԱՀԿ-ում պատմել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ պլանների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույս ունի, որ «Սպուտնիկ V»-ն տեղ կգտնի այն պատվաստանյութերի թվում, որոնք տարածված են COVAX ծրագրի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հուսով ենք, որ Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի պատվաստանյութը կմիանա COVAX-ին՝ պայմանով, որ այն (պատվաստանյութը) մտցվի ԱՀԿ-ի կողմից հանձնարարվող պատրաստուկների ցուցակ՝ արտակարգ իրավիճակներում օգտագործվելու համար»,-ՌԻԱ Նովոստիին հայտարարել են կազմակերպության մամուլի ծառայությունում:

Նախօրյակին ԱՀԿ-ում հերթական բանավեճերն են անցկացվել ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տվյալների շուրջ: Եվս մեկ քննարկում պլանավորված Է փետրվարի 15-ին: COVAX-ը միջազգային մեխանիզմ Է, որն ԱՀԿ-ն գործարկել Է Պատվաստանյութերի եւ իմունացման գլոբալ ալյանսի (GAVI) եւ համաճարակներին պատրաստականության ապահովման բնագավառում ինովացիաների կոալիցիայի հետ համատեղ:

Ըստ ծրագրի պայմանների, եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրները վճարում են պատվաստանյութերի ձեռքբերման համար՝ դրանով իսկ սուբսիդավորելով ֆինանսավորվող պետություններին: Այժմ COVAX-ը պատվաստանյութերի մատակարարման համաձայնագիր Է կնքել Pfizer/BioNTech-ի եւ AstraZeneca-ի հետ՝ մասնակից երկրներին դրանց արդարացի բաշխման համար:

Անցած շաբաթ Lancet գիտական հանդեսը հրապարակել Էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը. պատվաստանյութը լիակատար պաշտպանություն Է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից: «Սպուտնիկ V»-ն աշխարհում առաջին պատվաստանյութն Է կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման համար: Պատվաստանյութը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

«Սպուտնիկ V»-ն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է: Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանն ավելի վաղ հավանություն են տվել 20 երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում եւ Սերբիայի Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցգովինայի Էնտիտետ) եւ Լիբանանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: