Ադրբեջանից վերադարձած հինգ գերիներից երեքը Շիրակի մարզից են. Պատգամավոր

Ադրբեջանից վերադարձած մեր հինգ հայրենակցից երեքը Շիրակի մարզից են։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Լիահույս սպասում ենք մեր մյուս գերեվարված քաղաքացիների վերադարձին», -նշել է նա։