Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերում՝ 4-6 բալ և Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Այսօր՝ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան աաղաքում 3 – 4 բալ ուժգնությամբ:Ա

վերածությունների փլուզումների մասին ահազանգ չի գրանցվել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։