Երկրաշարժի հետևանքով անվտանգությունից ելնելով հոսպիտալացվել է միայն մեկ հղի. ԱՆ

Փետրվարի 13-ի ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում: