Հայրիկյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Այ բալիկ ջան, ո՞ւր ես փախնում, մի հատ Հայրիկյանին հարցրու, քեզ կասի ինչ անես»

Հայրիկյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Այ բալիկ ջան, ո՞ւր ես փախնում, մի հատ Հայրիկյանին հարցրու, քեզ կասի ինչ անես»
Հայրիկյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Այ բալիկ ջան, ո՞ւր ես փախնում, մի հատ Հայրիկյանին հարցրու, քեզ կասի ինչ անես»

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նմանները խոսում են Կարսի պայմանագրի մասին՝ հիշատակելով, որ մենք հերոսաբար չընդառաջեցինք այն մարդկանց, ովքեր խոսում էին Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մարդը վատ բան է անում, հետո էլ հպարտանում է: Ստրկամիտ բան է անում, հետո ասում՝ տեսեք, ես որքան իրատես էի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Ցանկացած պոռնիկ, որ կանգնած […]

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նմանները խոսում են Կարսի պայմանագրի մասին՝ հիշատակելով, որ մենք հերոսաբար չընդառաջեցինք այն մարդկանց, ովքեր խոսում էին Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մարդը վատ բան է անում, հետո էլ հպարտանում է: Ստրկամիտ բան է անում, հետո ասում՝ տեսեք, ես որքան իրատես էի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Ցանկացած պոռնիկ, որ կանգնած է Երեւանյան լճի մոտ, շատ իրատես է, բայց մեզ այդ տեսակ իրատեսություն պետք չէ, մեզ պետք է ճշմարտասիրություն, ազատասիրություն»:

Ըստ նրա, այնպիսի անթույլատրելի հայտարարություններ, ինչպիսիք իրեն թույլ է տվել առաջին նախագահը, անթույլատրելի է նույնիսկ փողոցում կանգնած, ուսում չստացած անձի համար, ուր մնաց պետական բարձր պաշտոն զբաղեցրածին:

Խոսելով 1921-ի մարտի 16-ի պայմանագրի մասին՝ նա ասաց. «Բոլոր նրանք, ովքեր կխոսեն Ցեղասպանության մասին եւ չեն հիշատակի մոսկովյան մարտի 16-ի պայմանագիրը, որն առ այսօր գործում է եւ դրանով Մոսկվան պարտավորվում է ճնշել բոլոր հայերին, որոնք կխոսեն Թուրքիայի դեմ, որեւէ բառ կասեն, նա իր տեղում չէ: Մեղմ եմ ասում: Աշխարհում շատ քիչ է եղել, երբ երկու պետություն որոշում են երրորդ պետության ճակատագիրը»:

Aravot.am-ը Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ իրենք ունեն արտոնված հանրահավաքների շարք, որոնք այսպես ասած նվիրում է ձեզ եւ այլ ընդդիմադիրներին: Պատրաստվո՞ւմ եք օգտվել այդ հնարավորությունից եւ անելո՞ւ եք հանրահավաք՝ նա պատասխանեց. «Թե չէ ի՞նչ պիտի աներ, որ չնվիրեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի տված շանսի՞ց օգտվեմ՝ փախստական Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նա, ում փըշտ արեցին, լինելով գլխավոր հրամանատարը երկրի՝ փախավ: Դա է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իրեն ընդամենը մի հատ փըշտ են ասել ու փախել է: Հիմա նա համարձակվում է մեջտեղ գալ ու խոսել որպես ազգային գործի՞չ: Ինձ հետ խոսելիս Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղորդումները կարող եք չհիշատակել, բարեկամաբար եմ ասում: Նա ինձ համար 0 եղել է, զրո էլ կա: Նա մեծագույն չարագործն է, ուզո՞ւմ եք ապացուցեմ: Նա կեղծ ընտրություններով է դարձել ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ ԿԳԲ-ի օգնությամբ: Նրա ասածները լուրջ բանի տեղ դնելը…»:

Մեր դիտարկմանը, որ նա առաջին նախագահ է եւ սիմվոլ է, որի մասին խոսել այդպես՝ Պարույր Հայրիկյանը միջամտեց. «Ե՛ս եմ առաջին ազգային գործիչը: Ես՝ ամբողջ Սովետական միության առաջին կազմակերպության հիմնադիրը, ձեզ ասում եմ՝ Լեւն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով հանցագործ է: Ինքը օգտագործեց այդ պաշտոնը, որ դառնա նախագահ: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ 91-ին նա արդար է ընտրված, ինչո՞ւ 96-ին էլ արդար չընտրվեց, դարձավ միանգամից սրիկա՞, բայց 91-ին լա՞վն էր»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/10/549811/