ԳՇ նախկին պետը Զինված ուժերի հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում. Azatutyun.am

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը Զինված ուժերի՝ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում։

Միևնյուն ժամանկ Դավթյանն ընդգծում է՝ եթե հայտարարել են, ուրեմն ունեն այդ իրավունքը։

«Ազատություն»․ –Դուք կարծում եք, որ զինվորականներն իրավունք ունեի՞ն նման հայտարարություն անելու։ Կա գնահատական, որ չունեին քաղաքական հայտարարություններ անելու իրավունք։

Արտակ Դավթյան․ – Եթե հայտարարություն արել են, ուրեմն, կարծում եմ, որ ունեցել են այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար։ Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

«​Ազատություն»​․ – Այսինքն՝ Դուք միանո՞ւմ եք Ձեր գործընկերների հայտարարությանը։

Արտակ Դավթյան․ – Չեմ մեկնաբանում, պաշտոնաթող եմ։

«​Ազատություն»​․ – Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում, կառավարությունը պե՞տք է հրաժարական տա՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում․