Վազգեն Մանուկյանը և իր թիմը հանդիպում են ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը: 

«Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,- ասված է հայտարարության մեջ: