Արարատ Միրզոյանի հետ զրույցից հետո Մատվիենկոն Ադրբեջանի խոսնակին խնդրել է վերադարձնել հայ գերի երկու կանանց

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սաբիհա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է օգնել հայրենիք վերադարձնել երկու հայ կին գերիներին։ Այդ մասին տեղեկանում են ՌԴ Դաշնային խորհրդի կայքէջից:

Ըստ աղբյուրի, զրուցակիցները քննարկել են երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Նշվում է, որ հեռախոսազրույցի հիմնական շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծմանը։ Մատվիենկոյի խոսքերով՝ խորհրդարանականները կարող են օգնել ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում: