Голос Армении կայքն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Եվրոպայում շրջանառության մեջ է մտել Շառլ Ազնավուրի պատկերով 100 եվրոյանոց թղթադրամը

Հայկական ռուսալեզու լրատվական Голос Армении կայքն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Եվրոպայում շրջանառության մեջ է մտել Շառլ Ազնավուրի պատկերով 100 եվրոյանոց թղթադրամը։

Մասնավորապես, կայքը գրել է, որ Եվրոպայում շրջանառության մեջ է մտել մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատկերով 100 եվրոյանոց թղթադրամը՝ Էջմիածնում գտնվող տաճարի պատկերով և Արարատ լեռան տեսարանով:

«Այս կերպ Եվրոպայում և Ֆրանսիայում հավերժացվում է ֆրանսահայ Շառլ Ազնավուրի հիշատակը»,- գրել է կայքը:

Մինչդեռ, իրականում Շառլ Ազնավուրի նկարով թղթադրամը վաճառքի է հանվել ընդամենը հուշանվերի տեսքով, որի արժեքը 4 դոլար է։

Այս մասին հայտնում է FIP – Փաստերի ստուգման հարթակը։