Լոռու մարզի ոստիկանությունում քաղաքացիների հետ հանդիպում կկազմակերպվի

Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։