«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը: Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած»,- ասաց Թովմասյանը և հավելեց, որ նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը: