Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահ զորակազմն իրականացնում է հսկողություն, քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: