Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 9-ին, ժամը 22.15-ին, Երևանի Էրեբունու և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 00.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցներ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը. 34-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 41-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Արթիկ-Գյումրի ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 11.15-ի սահմաններում, բեռնատարը Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։