Այցելել եմ բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին և պատերազմում անմահացած Սահակ Վարագյանի ընտանիքին. Աննա Հակոբյան

Այսօր Գյումրիում այցելել եմ պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին: Դավիթը վերականգնողական բուժման ընթացքի մեջ է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այցելել եմ նաեւ Արթիկ՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին, ով հայրենիքին ժառանգել է երեք որդի եւ նորածին, աննման դուստր՝ Սոսե անունով», -գրել է Հակոբյանը։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/905638806895343