Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Կենսագրություն Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1992թ. հունվարի 7, քաղաք Աբովյան Կրթություն 1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց 2008-2012թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, բակալավր 2012-2014թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, մագիստրոս Աշխատանքային գործունեություն – 2011-2013թթ. -«Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն – 2013-2016թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ – 2016-2018թթ.- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ – 2015-2016թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ – 2016-2017թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ – 11.06.2018-16.03.2021թթ. – ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կուսակցական պատկանելությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Անձնական տվյալներ Ամուսնացած է: |
17.03.2021
Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
