Արցախի ոստիկանությանը նյութեր են փոխանցել ՝ սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ

Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարարությունից դատախազությանը տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ:

Արցախի Հանրապետության դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ   պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով 10 նյութ է փոխանցել ոստիկանությանը` Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար։

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: