Սահմանային հսկիչ կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

Կորոնավիրոսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը 2020 թվականի հունվարի 24-ից մինչ օրս աշխատում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ 

Տեսչական մարմնի փոխանցմամբ, 2020 թվականի մարտից հսկողություն է իրականացվել (հեռավար ջերմաչափում, արտաքին զննում, սերտիֆիկատների ստուգում, ծանուցագրերի և տեղեկաթերթերի տրամադրում) տարբեր երկրներից ժամանած.

  • 2 508 չվերթով,
  • 199 946 ավտոտրանսպորտային միջոցով,
  • 1 447 գնացքով ժամանած

587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ (այդ թվում ուղևորներ, փոխադրող անձնակազմ)։ Ծանուցագրեր և ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ է տրամադրվել 283 475 ուղևորի, գնացքի և օդանավի անձնակազմի անդամների։ Հայտնաբերվել է վարակիչ հիվանդությունների ախտանշաններ ունեցող 304 անձ, որոնցից 258-ը, կորոնավիրուսային վարակի կասկածով, հոսպիտալացվել են։

Կազմակերպվել է 2 761 տարանցիկ ուղևորների, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանված կարգով դիմավորումը և ուղեկցումը դեպի նախատեսված փոխադրամիջոցներ: