Covid-19-ի խնդրով պայմանավորված՝ ԱԳՆ աջակցությամբ 2020-ին ՀՀ է վերադարձել մոտ 15 հազար մարդ

Նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ երկրներից մուտքի և ելքի սահմանափակումներ էին գործում, ՀՀ արտգործնախարարությանը հաջողվել է կազմակերպել  14 564 ՀՀ քաղաքացու վերադարձ հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղում աջակցելու և անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքները, ինչի արդյունքում ՀՀ է վերադարձել 14 564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2 254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով»,- ասաց Այվազյանը:

Նա խոսեց նաև ստացած մարդասիրական աջակցության մասին: