Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են. Հակոբ Արշակյան. տեսանյութ

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նաև նշել է. «Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։
 Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական ապարատի մաթեմատիկական մոդելը և համապատասխան ալգորիթմների միջոցով անհրաժեշտ ծավալներով փոխարինում է շնչառական համակարգին։

Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։

Շնորհավորում եմ Ինժեներական ասոցիացիային, Ինժեներական քաղաքին, ԵԻԱ ինժեներինգ ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին արձանագրված հաջողության համար։Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը»։

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական ապարատի մաթեմատիկական մոդելը և համապատասխան ալգորիթմների միջոցով անհրաժեշտ ծավալներով փոխարինում է շնչառական համակարգին։Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։Շնորհավորում եմ 《Ինժեներական ասոցիացիային》, 《Ինժեներական քաղաքին》, 《ԵԻԱ ինժեներինգ》 ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար։Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։

Posted by Hakob Arshakyan on Tuesday, March 30, 2021