Հարկային մարմնի վերահսկողական աշխատանքները գնահատվում են իբրև տեռոր, բայց շատ-շատ դեպքերում հայտնաբերվում են խախտումներ. ՊԵԿ նախագահ. տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2020 թվականին հավաքագրված եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385,2 մլրդ դրամ: Նույն տարվա ընթացքում ավելի քան 14 հազար թեմատիկ ստուգումների արդյունքում արձանագրված տուգանքի գումաները կազմել են 2.2 մլրդ դրամ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հերքելով հայտարարությունները, թե ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում «բյուջե լցնելու» համար:

«Հարկային մարմնի ստուգումներն ու վերահսկողական աշխատանքները որոշ հարկ վճարողների կողմից մեկնաբանվում են իբրև տեռոր, բայց դրանք ունեն կոնկրետ ուղղվածություն, դրանք հասցեական են: Շատ-շատ դեպքերում հիմնականում հայտնաբերվում են խախտումներ: Ասեմ նաև, որ հարկային մարմինը շատ բարձր է գնահատում իր աշխատուժը և անիմաստ վայրերում հսկողություն չի իրականացնում: Մենք գնում ենք յուրաքանչյուր ռիսկի հետևից», -հավելել է Հովհաննիսյանը: