Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունն ու Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդուգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։Այս մասին հայտնում է Factor.am-ը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ»։