ԱԺ-ում մեկնարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ քվեարկությունը կտևի ժամը 13:20-14:20:

«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: