Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը. Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Բաքվի «պուրակին»

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում ունեցած իր ելույթում:

«Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկական, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում: Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն, սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ, Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ, և ամեն անգամ իր ժողովրդին դատարկ ամբարտավանությամբ սնելով և բթացնելով, մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգիԱյն տեղակայվել է 5 հեկտար տարածքումԱյգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաներըհայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն: