ՊՆ-ն ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին նույնականացնելու աշխատանքներ է սկսել

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ հավելելով, որ  Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։

Ավելի վաղ ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել էր տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։ 

Համացանցում նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն նա հրաժարվում է գերի հանձնվել։