Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9321 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9321-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հաստատված 9321 դեպքից 1152-ը՝ 12.4 տոկոսը հայտնաբերվել է առանց կլինիկական դրսևորումների:

Այսպիսով` Ռուսաստանում գրանցված ընդհանուր դեպքերի թիվը 4 693 469 է: Աճի տեմպը 0.20 տոկոս է:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 140 մլն 582 հազար 262-ի, որից մահացել է 3 մլն 13 հազար 613-ը, առողջացել՝ 119 մլն 401 հազար 612-ը: