Զովունիում «Անի կաթ»-ի վարորդ-առաքիչի մեքենան բախվել է էլեկտրասյանը.կա տուժած.Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը  06:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 22-ամյա  Թորգոմ Մանուկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևոր, Զովունի գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության,  հետաքննական խմբի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Թ. Մանուկյանը աշխատում է  «Անի կաթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ: