Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում

Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Ստրասբուրգից հայտնում են հայկական պատվիրակության անդամները:

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին»,-նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը 93 պատվիրակ կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ և 18-ը՝ ձեռնպահ: