Հայկ Մարությանն ստորագրել է համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստի ընթացքում ստորագրեց համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը: Համաձայն պայմանագրի՝ մատակարարման ժամկետը 180 օր է:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։