COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ. ԱՆ-ն տվյալներ է ներկայացրել

Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի.

Այսպես, ըստ աղբյուրի, 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք:

Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874: COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձնանց շրջանում` 3034 դեպք ( 76%):