«Արաբկիր» զբոսայգին վերադարձվել է համայնքին

«Արաբկիր» զբոսայգին վերադարձվել է համայնքին
«Արաբկիր» զբոսայգին վերադարձվել է համայնքին

«Արաբկիր» զբոսայգին վերադարձվել է համայնքին։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

««Արաբկիր» զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես «Մալականի այգի», տասնամյակներ շարունակ եղել է արաբկիրցիների սիրելի զբոսավայրերից մեկը։ Վերջին շրջանում, սակայն, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից՝ կուտակելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով բնակիչների արդարացի զայրույթն ու դժգոհությունը։ 

Տևական և հետևողական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա մակերես ունեցող այգին այսօր վարձակալի կողմից վերադարձվել է համայնքին։

Այգու հետ կապված ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն կան առաջնահերթություններ, որոնց միտված աշխատանքներն իրականացվելու են հենց այս պահից։ Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են»։