Թանդիլյանը և Առաքելյանը հանդիպել են, քննարկել արցախցիներին հուզող սոցիալական խնդիրները

Այսօր՝ հունվարի 8-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան գործընկեր կառույցի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում, արցախցիներին հուզող սոցիալական խնդիրների շարունակական լուծման համատեքստում, կարևորվել է տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումն որպես առաջնահերթություն դիտարկելն ու համապատասխան աշխատանքների շուտափույթ ծավալումը։

Գործընկերներն օրախնդիր հարցի լուծման առնչությամբ քննարկել են հեռանկարային համապատասխան մեխանիզմներ՝ վերահաստատելով այդ ոլորտում ևս առաջիկայում համատեղ գործունեության անվերապահ իրականացումը։