Մեղրի համայնքի ղեկավարը ազատ արձակվեց

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը քիչ առաջ Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց:

Մխիթար Զաքարյանին ոստիկանները ապրիլի 20-ին վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կատարվածից հետո բերման էին ենթարկել Երևան։

Զաքարյանի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Նա ձերբակալվել էր, և դատարանը այսօր նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ համարեց: