Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ԱԺ նախագահի սեղանին է դրել մի նախագիծ, որը խորհրդարանում ընդունվելուց հետո պետք է օրենքի կարգավիճակ ստանա՝ ստիպելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Տեսիեն այս մասին հայտնեց Երևանում «Արմենպրես»–ի հետ զրույցում՝ ամփոփելով նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան:
–Պարոն Տեսիե, հայ ժողովրդի համար կարևոր օրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը մեծ պատվիրակությամբ Հայաստանում էիք, ձեր այցի խորհուրդը ո՞րն էր, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել այստեղ:
-Ինչու մենք այս այցով Երևան եկանք հենց այդ օրը, որովհետև հիշատակման կարևորագույն օր է Ապրիլի 24-ը, որովհետև դա մեզ համար էլ Հայոց ցեղասպանության կարևորագույն հիշատակում է: Ճիշտն ասած, մենք կցանկանայինք գալ և պատերազմի ժամանակ, և միանգամից պատերազմից հետո: Իմ առաջին միտքն էր՝ գալ հայերի հետ ծննդյան տոները տոնել, հույսի, գեղեցկության տոները տոնել Հայաստանում, բայց այդ պահին հնարավոր չեղավ, այդ ժամանակ մենք ասացինք, որ միանշանակ, պարտադիր Ապրիլի 24-ին մենք պետք է գտնվենք Հայաստանում: Եվ այս անգամ մենք կրկնակի պատճառ ունեինք Հայաստան գալու՝ ոչ միայն ցեղասպանության հիշատակման կարևորագույն իրադարձության համար, այլ նաև հարգելու այն բոլոր երիտասարդների հիշատակը, որոնք ընկան այս վերջին պատերազմի ընթացքում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։