Հայաստանում «խելացի կանգառն» այլևս իրականություն է․ առաջին կանգառի բացմանը մասնակցեց նաև վարչապետը

Հայաստանում «խելացի կանգառն» այլևս իրականություն է․ առաջին կանգառի բացմանը մասնակցեց նաև վարչապետը
Հայաստանում «խելացի կանգառն» այլևս իրականություն է․ առաջին կանգառի բացմանը մասնակցեց նաև վարչապետը

Հոկտեմբերի 8-ին, Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի տոնին, շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին և առայժմ միակ խելացի կանգառը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին և կանգառի հնարավորություններին ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մնացական Աղաբաբյանը ներկաներին պատմեցին նորաբաց կանգառի հնարավորությունների մասին՝ տեղեկտվական էկրան, զբոսաշրջիկների համար նախատեսված գերֆունկցիոնալ վահանակ, արագ արձագանքման, անվտանգության, աղբի տեսակավորման և մի շարք այլ հնարավորություններ:

Նոր կանգառը Էջմիածնի քաղաքացիներին կծառայի արդեն այսօրվանից: Քաղաքային նորացված տրանսպորտային ցանցի հետ գործարկվող կանգառը կշահագործվի որպես նորարար լուծումների և նորագույն տեխնոլոգիաների համադրություն: