Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում. Լաքոտ

«Ազատություն» – Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Դեսպանը մանրամասնեց՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։

«Իրոք, տեղի է ունենում գործընթացների ինտենսիֆիկացում, որը մի կողմից պայմանավորված է ապրիլի 24-ով, մյուս կողմից՝ պատճառն այն է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման գործում և այլ հարցերում առաջընթաց չկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ապրիլի 24-ի երեկոյան խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաջորդ օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նպատակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն է, և Ռուսաստանը, բնականաբար, այս գործընթացի մաս է կազմում, քանի որ Մոսկվան ներկա է Լեռնային Ղարաբաղում, և նպատակը քաղաքական գործընթացի վերսկսումն է, որպեսզի քննարկվեն այն հարցերը որոնք կարգավորված չեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

Ունենք հրադադար, ինչը կարևոր ձեռքբերում է, բայց կան մի շարք այլ հարցեր, որոնք պետք է քննարկել և դա անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», – նշեց Լաքոթը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: