Հայաստանում կանաչ ակադեմիա 2017-ին մասնակցելու հրավեր

Հայաստանում կանաչ ակադեմիա 2017-ին մասնակցելու հրավեր
Հայաստանում կանաչ ակադեմիա 2017-ին մասնակցելու հրավեր

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային  Կովկասի գրասենյակը հայտարարում է 2017թ Կանաչ Ակադեմիային մասնակցության մրցույթ
 Դասընթացը կկայանա 2017թ նոյեմբերի 25-29 Աղվերանում:

Կանաչ քաղաքականությունն առայժմ լուսանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանում տարածված խուսույթների շրջանում, ինչը չես ասի կանաչների խնդրանու և բարձրացրած հարցերի մասին, որոնց ներկայությունը տարածվում է երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալականկյանքի ողջ հյուսվածքով մեկ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռունցքը, որը ճոճվում է երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի բոլոր տիրույթների գլխավերևում, օրվա հրամայական է դարձնում հակամարտության փոխակերպման հարցը՝ ինչպե՞ս հասնել մշտակայուն խաղաղության, ի՞նչ հեռանկարներ է այդ փոխակերպումը բացում տարածաշրջանի համար: Իսկ կարո՞ղ է արդյոք տեղական բազմազանության, ինքնավարության, տնտեսության կենտրոնավարման, սեփականության հանրայնացան,   տեղային տնտեսություննն ինքնաբավ դարձնելու կանաչական տեսլականը դառնալ խնդրի լուծման այլընտրանք: Ահա հարցերը,որ կազմելու են Հայաստանի Կանաչ ակադեմիայի քննարկումնների առանքցը: 

Ակադեմիայի նպատական է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի  քննարկել տնտեսական և սոցիալական մարտահրավերների կանաչ և գենդերային դեմոկրատական հեռանկարները՝ կանաչ փոխակերպության նպատակով մշակված հղացքները տարածելով Հայաստանի քաղաքական դաշտում և հանրային ոլորտում։ Ակադեմիան հնգօրյա միջոցառում է, որը բաղկացածէ մի շարք դասախոսություններից և քննարկումներից։ Յուրաքանչյուր օրվա սկզբում հրավիրյալ դասախոսը հանդես կգա տեսական դասախոսությամբ՝ դնելով այդ օրվա թեմայի տեսական հիմքերը, ինչին օրվա երկրորդ կեսին կհետևի քննարկումը։ 

Պահանջվող  չափանիշներն են:

ՀՀ քաղաքացիներ, որոնք ծնվել են 1981-1997թթ ընկած ժամանակահատվածում, մշտապես բնակվում են տարածաշրջանում և համապատասխանում են ընտրության ընդհանուր չափանիշներին: Անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:  Խրախուսելի է այն ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և քաղաքական ու հանրային գործիչների մասնակցությունը, որոնք հետաքրքրված են կանաչ քաղաքականությամբ և քաղաքացիական ակտիվիզմով:

Հայտը անհրաժեշտ է ուղարկել [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին (խնդրում ենք վերնագրում նշել Կանաչ ակադեմիա 2017):

  • Կարող են դիմել ինչպես անհատներ այնպես էլ կազմակերպության ներկայացուցիչներ:
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ հոկտեմբերի 16ը, մինչև 20:00:

Նախընտրական փուլն անցած մասնակիցների հետ հարցազրույցները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 19-23ը: